Նեյմարը դաշտից հեռացվել է մրցակցի դարպասը ձեռքով գրավելու պատճառով 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է գործող չեմպիոն «Բոտաֆոգոյին»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև աստղային վինգեր Նեյմարը, որը 76-րդ րոպեին ձեռքով գրավել է մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Դավի Լասերդան նկատել է դա ու ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտը ցույց տվել` հեռացնելով նրան դաշտից։
Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուի (79 գոլ) կարմիր քարտից հետո «Սանթոսը» 86-րդ րոպեին գոլ է բաց թողել ու պարտվել։
Նշենք, որ Նեյմարը երկար դադարից ի վեր էր հայտնվել «Սանթոսի» մեկնարկային կազմում։ 33-ամյա եզրային հարձակվողը նախորդ անգամ իր թիմի խաղը մեկնարկային րոպեներից սկսել էր մարտի 3-ին։
«Բոտաֆոգոն» միավորների քանակը հասցրել է 15-ի ու բարձրացել 9-րդ տեղ, «Սանթոսը» 8 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
l
# Բոտաֆոգո, Բրազիլական Ա սերիա, Բրազիլիայի հավաքական, Դավի Լասերդա, Նեյմար, Սանթոս