Նեյմարը գոլ է խփել երկար դադարից հետո` հաղթանակ պարգևելով «Սանթոսին» 🎥

Նեյմարը գոլ է խփել երկար դադարից հետո` հաղթանակ պարգևելով «Սանթոսին» 🎥

17/07/2025 - 11:18

Բրազիլիայի Ա սերիայի 14-րդ տուրում «Սանթոսը» «Վիլա Բելմիրո» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է առաջնության առաջատար «Ֆլամենգոյին»։

Տանտերերի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփել է Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը։

33-ամյա վինգերը պաշտոնական խաղերում նախորդ գնդակը խփել էր փետրվարի 24-ին` Լիգա Պաուլիստայի 12-րդ տուրում գրավելով «Ինտերնասիոնալ Լիմեյրային դարպասը։

Առհասարակ, Նեյմարը գրեթե 13 տարի գոլ չէր խփել Բրազիլիայի բարձրագույն առաջնությունում։ Նախորդ անգամ նա Ա սերիայում աչքի էր ընկել 2012 թ. դեկտեմբերի 1-ին` դուբլ գրանցելով «Պալմեյրասի» դեմ խաղում։

«Սանթոսը» հաղթանակից հետո 14 միավորով 13-րդ տեղ է բարձրացել, «Ֆլամենգոն» առաջին տեղում է և 27 միավոր ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023