Նարեկ Գրիգորյանն առաջին գոլային փոխանցումն է կատարել Ֆարուլի կազմում 🎥
Ռումինական Սուպերլիգայի 22-րդ տուրում «Ֆարուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ունիվերսիտայա Կրայովային»։
«Ֆարուլի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նարեկ Գրիգորյանը, ով 43-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Լուի Մունտյանուին։
Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանը Կոստանցա քաղաքը ներկայացնող ակումբի կազմում առաջին արդյունավետ գործողությունը կատարեց։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը «Ֆարուլի» շարքերը համալրել է 2023 թ. օգոստոսին և մինչ այժմ ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Նարեկ Գրիգորյան, Ունիվերսիտատեա Կրայովա, Ռումինական Սուպերլիգա, Ֆարուլ