Նարեկ Գրիգորյանի 5-րդ գոլը Ռումինիայի Սուպերլիգայում 🎥
Ռումինայի Սուլերլիգայի 27-րդ տուրում Կոստանցայի «Ֆարուլը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Բուխարեստի «Դինամոյին»։
Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 59-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու դրեց հանդիպման վերջակետը։
23-ամյա ֆուտբոլիստը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 5-րդ գոլը։ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում նախորդ անգամ աչքի ընկել էր 2024 թ. հոկտեմբերի 28-ին, երբ գոլ էր խփել «Ունիվերսիտատիա Կռայովայի» դեմ խաղում (3:2)։
Հաղթանակից հետո «Ֆարուլը» 34 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, «Դինամոն» 45 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից