Նարեկ Գրիգորյանի «կախած» հարվածով խփած ֆանտաստիկ գոլը Ֆարուլի կազմում 🎥
Ռումինիայի Սուպերլիգայի 6-րդ տուրում Կոստանցայի «Ֆարուլը» տանը 3:2 հաշվով հաղթել է «Հերմանշտադտին»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 52-րդ րոպեին «կախած» հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու լուսատախտակին վառեց 2:1 հաշիվը։
23-ամյա ֆուտբոլիստը Գիորգի Հաջիի գլխավորած թիմում գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Մինչև այդ նա ոչ մի գոլ չուներ «Ֆարուլի» կազմում անցկացրած նախորդ 24 խաղում։
Այդ հաղթանակից հետո «Ֆարուլը» վաստակել է 7 միավոր և բարձրացել 8-րդ տեղ։ «Հերմանշտադտը» 5 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գեորգի Հաջի, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Հերմանշտադտ, Նարեկ Գրիգորյան, Ռումինական Սուպերլիգա, Ֆարուլ