Նարեկ Գրիգորյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել 🎥

Նարեկ Գրիգորյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել 🎥

08/04/2025 - 11:27

Ռումինիայի Սուպերլիգայի փլեյ-աութ-ի երրորդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Ունիրիա Սլոբոզիայի» հետ. հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։

«Ֆարուլի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 42-րդ րոպեին գոլ է խփել ու բացել հաշիվը։

23-ամյա վինգերը Կոստանցան ներկայացնող ակումբում մրցակիցների դարպասը գրավել է երկրորդ խաղում անընդմեջ։ Նա «Ունիրիա Ալբա-Յուլիայի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (3:0) նույնպես գոլի հեղինակ էր դարձել։

Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 33 խաղում 7 գոլ է խփել։

«Ֆարուլը» 20 միավորով 14-րդ տեղում է և պայքարում է տեղը Ռումինիայի Սուպերլիգայում պահելու համար։ «Ունիրիա Սլոբոզիան» 16 միավորով վերջինն է` 16-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023