Նապոլին 38 մլն եվրո կվճարի Լոսանոյի տրանսֆերի համար
«ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:
Սպասվում է, որ այսօր 24-ամյա մեքսիկացին կժամանի Իտալիա, որպեսզի բուժզննություն անցնի և 5 տարով պայմանագիր ստորագրի նեապոլցիների հետ:
Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ «Նապոլին» Լոսանոյի համար կվճարի ոչ թե 42 մլն եվրո, ինչպես ավելի վաղ հայտնի էր դաձել, այլ 38 մլն եվրո:
Մեքսիկացի կիսապաշտպանի պայմանագրում հրաժարագրի գումարի չափը կարող է կազմել 130 մլն եվրո:
«ՊՍՎ»-ն իր հերթին պարտավոր է Լոսանոյի նախքին ակումբին՝ «Պաչուկային», փոխանցել ֆուտբոլիստի վաճառքից ստացած գումարի 20%-ը: