Նապոլին և Կալյարին շարունակում են անհաջող հանդես գալ?

Նապոլին և Կալյարին շարունակում են անհաջող հանդես գալ?

09/02/2020 - 20:40

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Կալյարին» հյուրընկալվել էր հետնապահ «Ջենոային»։

Ռոլանդո Մարանի սաները շարունակում են անհաջող հանդիպումների շարքը։ Սիցիլիական ակումբը նվազագույն՝ 1։0 հաշվով պարտություն կրեց։ «Ջենոայի» կազմում միակ գնդակը հեղինակեց 36-ամյա Գորան Պանդևը։

Սիցիլիան ներկայացնող ակումբը վերջին անգամ հաղթանակ է տարել 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, իսկ առանց հաղթանակի շարքը հասցրին 10-ի։ Ռոլանդո Մարանի սաները 32 միավորով արդեն նահանջել են 10-րդ հորիզոնական, իսկ «Ջենոան» 19 միավորով 18-րդն է։

Ջենարո Գատուզոյի գլխավորած «Նապոլին» երեք անընդմեջ հաղթանակներից հետո այս տուրում անակնալ պարտություն կրեց։ Նեապոլտիանական ակումբը սեփական հարկի տակ 2։3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Լեչչեից»։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջանլուկա Լապադուլան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկո Մանկոզուն։ Նեապոլիտանական ակումբի կազմից աչքի ընկան Արկադիուշ Միլիկն ու Խոսե Կալիեխոնը։

Ավարտված մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

ՍՊԱԼ 1։2 «Սասուոլո»

«Բրեշիա» 1։1 «Ուդինեզե»

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023