Նապոլին ցանկանում է ձեռք բերել Վալենսիայի հարձակվող Ռոդրիգոյին

Նապոլին ցանկանում է ձեռք բերել Վալենսիայի հարձակվող Ռոդրիգոյին

06/07/2019 - 16:35

«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն գրավել է «Նապոլիի» ուշադրությունը:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, նեապոլցիներ սկսել են 28-ամյա ֆուտբոլիստի համար բանակցությունները:

Ռոդրիգոյի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, հանդիսանում է նաև «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալը, որը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:

Նեապոլցիները Ռոդրիգոյին կարող են գնել «ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյի փոխարեն, իսկ մեքսիկացին կարող է հայտնվել «Վալենսիայում»:

Անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղերում Ռոդրիգոն խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023