Նապոլին ցանկանում է ձեռք բերել Նիկոլա Պեպեին

Նապոլին ցանկանում է ձեռք բերել Նիկոլա Պեպեին

19/07/2019 - 17:47

«Նապոլին» միացել է «Լիլի» կիսապաշտպան Նիկոլա Պեպեի տրանսֆերի համար պայքարին: Վերջինիս ցանկանում են ձեռք բերել՝ «Լիվերպուլը», «ՊՍԺ»-ն, «Արսենալը», «Բավարիան» և «Ինտերը»:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Լիլը» պատրաստ է վաճառել 24-ամյա կիսապաշտպանին 60-65 մլն եվրոյի դիմաց, եթե նեապոլցիները գործարքին միացնեն Ադամ Ունասին:

Իսկ 22-ամյա ալժիրցին դեռ չի ցանկանում տեղափոխվել «Լիլ», քանի որ ունի առաջարկներ ԱՊԼ-ից և «ՊՍԺ»-ից:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023