Նապոլին սուպերտրանաֆեր է նախապատրաստում
Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, նեապոլիտանական ակումբը շատ մոտ է խաղացողին ձեռքբերելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը խաղացողի դիմաց առաջարկել է 51 մլն եվրո, ինչպես նաև տարբեր բոնուսներ։ Նշվում է նաև, որ գործարքում կներառվի նաև «Նապոլիի» ֆուտբոլիստ Ադամ Ունասը։
Երեկ` հուլիսի 14-ին, «Նապոլիի» սպորտային տնօրենը Սարսինայում հանդիպել է նիգերացի ֆուտբոլիստի հետ։ Կողմերը համաձայնության են հասել նաև խաղացողի անձնական այմանագրի հարցում։
Football Italia-ի տեղեկություններով, տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Իսկ ահա ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, 21-ամյա հարձակվողի դիմաց բոնուսները մասին կվճարի ոչ ավել, ոչ պակաս 81 մլն եվրո։
# Լիլ, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ