Նապոլին սահմանել է Օսիմենի հրաժարագինը
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի շուրջ շշուկները չեն դադարում։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ն, «աձուրիների» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը սահմանել է նիգերիացի ֆուտբոլիստի հրաժարագինը և նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 150 մլն եվրո։
Հաղորդվում է, որ, չնայած բազմաթիվ ակումբներ հետաքրքրված են 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, Դե Լաուրենտիսը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Օսիմենը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Ինքն` Օսիմենը, մտադիր է մրցելույթները շարունակել «Նապոլիի» կազմում։
Նշվում է, որ նիգերիացի գոլահարին ձեռք բերելու ուղղությամբ ամենալուրջը տրամադրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է բավարարել «Նապոլիի» ֆինանսական պահանջները։
Հավելենք, որ Վիկտոր Օսիմենը, խփած 21 գոլով, Ա սերիայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աուրելիո Դե Լաուրենտիս, Նապոլի, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ