Նապոլին պատրաստ է ձեռք բերել Սասուոլոյի կիսապաշտպանին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգային։
Նեապոլիտանական ակումբը իվուարցի 23-ամյա ենթահարձակվողի համար պատրաստ են վճարել 22 մլն եվրո, սակայն «Սասուոլոն» խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 35 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլիի» ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերից բանակցում են խաղացողի ներկայացուցիչների հետ, սակայն դեռևս համաձայնության չեն հասել։ Հաղորդվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև, որ Բոգայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»։
Նշենք, որ Բոգան «Չելսիի» սան է, ով 2018 թվականի ամռանը 3 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական ակումբ։ «Ազնվականները» իրավունք ունեն նրան 15 մլն եվրոյի դիմաց հետ գնել, սակայն ակումբի ղեկավարները չեն պատրաստվում նրան հետ գնել, այլ ցանկանում են նրա հաջորդ վաճառքից ստանալ մասնաբաժին։
Արթուր Բոգան ընթացիկ մրցաշրջանում «Սասուոլոն» ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Ժերեմի Բոգա, Նապոլի, Չելսի, Ռոմա, Սասուոլո, տրանսֆերներ