Նապոլին մերժել է Միլիկին գնելու երկու առաջարկ
Ինչպես տեղեկանում ենք սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի անձնական կայքէջից՝ www.gianlucadimarzio.com-ից, «Նապոլին» մերժել է «Ատլետիկոյի» և «Մարսելի» առաջարկները հարձակվող Արկադիուշ Միլիկի տրանսֆերային իրավունքը գնելու հարցում։
Բանն այն է, որ ակումբները ցանկանում են օգտվել այն հանգամանքից, որ եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ, ապա ամռանը կարող է ազատ գործակալի իրավունքով լքել «Նապոլին» անվճար, այդ իսկ պատճառով «Ատլետիկոն» և «Մարսելը» լեհ հարձակվողի համար առաջարկում են 6-7 մլն եվրո։ Նեապոլական ակումբում այլ կարծիքի են․ ֆուտբոլիստի վաճառքից նրանք ակնկալում են ստանալ 15 միլիոն։
Տեղեկացնենք որ Միլիկի և «Նապոլիի» ղեկավարության հարաբարությունները լարվել են այն բանից հետո, երբ հարձակվողը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Դա էլ հանդիսացել է պատճառ, որպեսզի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում չհայտավորվի և ոչ մի հանդիպման։
# Ա Սերիա, Ատլետիկո Մադրիդ, Արկադիուշ Միլիկ, Մարսել, Նապոլի