«Նապոլին» մեծ դժվարությամբ կոտրեց «Լեչեի» դիմադրությունը 🎥
Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լեչեին»։
«Աձուրիի» միակ ու հաղթական գոլը 69-րդ րապեին խփեց Ֆրանկ Անգիսան։
55-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել տանտերերի 17-ամյա հարձակվող Ֆրանչեկսո Կամարդան, բայց նրա իրացրած 11-մետրանոցն Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը հետ մղեց։
«Նապոլին» 21 միավորով առաջին տեղում է, «Լեչեն»` 6 միավորով 16-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am