«Նապոլին» ձախողվեց` պարտվելով «Ուդինեզեին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» մրցակցի դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Ուդինեզեից»։
Տանտերերի հաղթական գոլը 73-րդ րոպեին խփել է Յուրգեն Էկելենկամպը։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 31 միավորով երկրորդն է, «Ուդինեզեն» 21 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml