Նապոլին հիասքանչ ֆուտբոլ է ցուցարդում` ջախջախելով Ուդինեզեին🎥

Նապոլին հիասքանչ ֆուտբոլ է ցուցարդում` ջախջախելով Ուդինեզեին🎥

21/09/2021 - 00:37

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։

Լուչիանո Սպալետիի սաները հիանալի հանդիպում անցկացրին` հաղթելով մրցակցին 4:0 հաշվով։

Նեապոլիտանական ակուկբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վիկտոր Օսիմենը, Ամիր Ռահմանին, Կալիդու Կուլիբալին և Իրվինգ Լոսանոն։

«Նապոլին» նոր մեկնարկած առաջնությունում տոնեց չորրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 12 միավոր և միանձնյա գլխավարեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Ուդինեզեն» էլ մնաց նախապես վաստակած 7 միավորով ու զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023