«Նապոլին» համառ պայքարում հաղթել է «Ինտերին»` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥
Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական դաշտում համառ պայքարում 3:1 հաշվով հաղթել է «Ինտերին»։
«Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում կայացած խաղում «աձուրիից» գոլերը խփել են Կևին դե Բրույնեն, Սքոթ Մաքթոմինեյն ու Ֆրանկ Անգիսան։ Միլանյան գրանդից աչքի է ընկել Հական Չալհանօղլուն։
«Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, սակայն, վնասվածք է ստացել ու փոխարինվել 32-րդ րապեին։
«Նապոլին» վաստակել է 18 միավոր` գլխավորելով մրցաշարային աղյուսակը, «Ինտերը» 15 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am