«Նապոլին» հաղթեց «Ֆիորենտինային»` բարձրանալով երրորդ տեղ 🎥
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
«Աձուրիի» գոլերը խփեցին Անտոնիո Վերգարան ու Միգել Գուտիերեսը, հյուրերից աչքի ընկավ Մոնորո Սոլոմոնը։
Հանդիպման հերոս դարձավ գործող չեմպիոնի դարպասապահ Ալեքս Մերետը, որը 5 անգամ փրկեց իր թիմին, ինչպես նաև ասիստ կատարեց։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 46 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Ֆիորենտինան» 17 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml