«Նապոլին» հաղթեց «Մոնցային»` հավասարվելով «Ինտերին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» մրցեց առաջնության հետնապահ «Մոնցայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից 72-րդ րոպեին աչքի ընկավ Սքոթ Մաքթոմինեյը։
Նշենք, որ շոտլանդացի ֆուտբոլիստը նախորդ տուրում էլ «Էմպոլիի» դեմ խաղում դուբլ էր գրանցել։ Նա Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների դարպասը գրավել է արդեն 9 անգամ։
«Նապոլին» վաստակել է 71 միավոր և երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Ինտերը» նույնպես ունի 71 միավոր, սակայն 33-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և ապրիլի 20-ին կմրցի «Բոլոնիայի» դեմ։
«Մոնցան» 15 միավորով վերջին` 20-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից