«Նապոլին» կարևոր միավորներ կորցրեց` չհաղթելով «Կոմոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում չկարողացավ կոտրել «Կոմոյի» դիմադրությունը. ակումբները գոլեր չխփեցին։
Հանդիպման հերոսները կողմերի դարպասապահներն էին։ «Կոմոյից» Ժան Բուտեսը կատարեց 8 սեյվ, իսկ «Նապոլիից» Վանյա Միլինկովիչ-Սավիչը 26-րդ րոպեին հետ մղեց մրցակցի հարձակվող Ալվարո Մորատայի իրացրած 11-մետրանոցը։
«Աձուրին» 22 միավորով առաջին տեղում է, «Կոմոն»` 17 միավորով 5-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am