«Նապոլին» խոշոր առաջարկ է արել «Լիվերպուլին»
Իտալիայի չեմպիոն «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Աձուրին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար խոշոր առաջարկ է արել ու պատրաստ է վճարել 50+5 միլիոն եվրո։
Նեապոլյան ակումբը հարկերի վճարումից հետո 26-ամյա հարձակվողին առաջարկել է տարեկան 5-6 միլիոն եվրո աշխատավարձ։
«Լիվերպուլը», սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը, քանի որ Նունյեսի տրանսֆերը մտադիր է վաճառել, եթե վճարվի մոտ 80 միլիոն եվրո։
«Նապոլին» էլ Նունյեսի տրանսֆերը ձախողելու դեպքում կփորձի գնել «Ուդիենեզեի» հարձակվող Լորենցո Լուկային։
24-ամյա Լուկայի համար «աձուրին» մտադիր է ներդնել 33-34 միլիոն եվրո, սակայն «Ուդինեզեն» նույնպես ավելին է պահանջում։
Դարվին Նույնեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թ. ամռանը, 143 խաղում խփել է 40 գոլ, կատարել 26 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դարվին Նունյես, Լիվերպուլ, Լորենցո Լուկա, Ուդինեզե, Ջանլուկա դի Մարցիո, տրանսֆերներ