Նապոլին ավարտին է հասցրել Խետաֆեի պաշտպանի տրանսֆերը
«Խետաֆեի» ձախ պաշտպան Մաթիաս Օլիվերան կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, նեապոլիտանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարելու է 13 մլն եվրո, իսկ նրա հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ ուրուգվայցի պաշտպանը «Նապոլիում» կվաստակի տարեկան 1.4 մլն եվրո աշխատավարձ։
Աղբյուրի փոխանցմամբ` Օլիվերան արդեն բուժզննում է անցել «Նապոլիի» համար։
Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ Օլվերայի տրանսֆերի հարցում «Նապոլին» ու «Խետաֆեն» համաձայնության են հասել դեռևս սույն թվականի հունվարին. այժմ մնացել է ակումբները ստորագրեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու պաշտոնապես հայտարարեն գործարքի մասին։
Հավելենք, որ Մաթիաս Օլիվերան «Խետաֆեի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 111 հանդիպում` դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խետաֆե, Մաթիաս Օլիվեյրա, Նապոլի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո