Նապոլիի նախագահ. «ՉԼ ու ԵԼ-ի փոխարեն անհրաժեշտ է ստեղծել նոր մրցաշար»
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է եվրոպական ֆուտբոլում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության մասին.
«Համակարգն այլևս չի աշխատում։ Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան ակումբների համար չեն ապահովում բավարար քանակի եմակուտ` իրենց գոյությունն արդարացնելու համար։ Որպեսզի ակումբները մրցունակ լինեն, նրանց բարձր մակարդակի շատ ֆուտբոլիստներ են անհարաժեշտ, ինչը նշանակում է, որ նրանք ավելի շատ գումարներ պետք է ծախսեն, իսկ ՈՒԵՖԱ-ն այդ ամենը հաշվի չի առնում, այդ պատճառով էլ ակումբները միմյանց հետ պետք է երկխոսության մեջ մտնեն և ստեղծեն ավելի ժամանակակից ու շահութաբեր մրցաշար։
Մենք պետք է նվազեցնենք անցկացվող խաղերը` կրճատելով եվրոպական առաջնություններում հանդես եկող ակումբների քանակը։ Բացի դրանից, պետք է ստեղծել եվրոպական ֆուտբոլային լիգա` անդամակցության ժողովրդավարական համակարգով, որին ակումբները պետք է միանան ըստ իրենց ներքին առաջնություններում գրանցած արդյունքների։
Ես պատրաստ եմ այդ գաղափարի իրագործման համար ներդնել 10 մլն եվրո, սակայն մենք պետք է լիակատար ազատություն ունենանք։
Եթե մենք չփոխենք ֆուտբոլի ճակատագիրը, ապա երիտասարդները կհեռանան մեզնից, և ֆուտբոլը կդադարի լինել մեր կյանքի գլխավոր մասերից մեկը։ Իմ հետազոտությունները ցույց են տվել, որ 8-25 տարեկան շատ մարդիկ դադարել են հետաքրքրվել ֆուտբոլով, քանի որ նրանց դուր է գալիս խաղալ սմարթֆոնով։
Ես չեմ ասում, թե մարզադաշտ հաճախելու սովորույթը կվերանա, սակայն այժմ մենք ունենք «վիրտուալ մարզադաշտ», որը կարող է գրավել միլիարդավոր մարդկանց, որպեսզի նրանք հանդես գան միմյանց դեմ։ Դժվար է ասել` մենք կկարողանա՞նք նրանց վերադարձնել մեծագույն և ամենաազդեցիկ սպորտաձևի ճիշտ ճանապարհի վրա, թե` ոչ»,- նշել է 72-ամյա ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աուրելիո Դե Լաուրենտիս, Եվրոպա-լիգա, Նապոլի, Չեմպիոնների-լիգա