Նապոլիի նախագահ. Խամեսը ցանկանում է գալ մեզ մոտ, բայց Ռեալը չափից շատ գումար է պահանջում
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի տրանսֆերային նպատակների մասին:
«Խամեսը վայելում է ԶԼՄ-ների ուշադրությունը. այս տեսանկյունից նա ընթանում է Ռոնալդուից և Մեսսիից հետո:
Նա շատ է դուր գալիս Անչելոտիին և մենք սպասում ենք «Ռեալի» կողմից ավելի ողջամիտ գնահատականի: Մադրիդցիները չափից շատ գումար են պահանջում: Բայց ինչ վերաբերում է Խամեսին, ապա նա ցանկանում է գալ «Նապոլի»»,- Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:
# Խամես-Ռոդրիգես, Նապոլի, Ռեալ, տրանսֆերներ