Նապոլիի կիսապաշտպանը լինելու է Ռեալի տրանսֆերային առաջնային նպատակը

Նապոլիի կիսապաշտպանը լինելու է Ռեալի տրանսֆերային առաջնային նպատակը

28/12/2019 - 12:31

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին։

23-ամյա կիսապաշտպանի ձեռբքերումը լինելու է «արքայական» ակումբի առաջնային նպատակը 2020/21 մրցաշրջանից առաջ։

«Ռեալի» ղեկավարությունը տեղյակ է, որ չնայած խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ, սակայն խաղացողը ցանկանում է տեղափոխվել հենց «Սանտիագո Բերնաբեու»։ Ակումբի ղեկավարությունը ակտիվորեն հետևում է խաղացողի շուրջ իրադարձությունների զարգացմանը։

«Նապոլիի» ղեկավարությունն իր հերթին մի քանի անգամ փորձել է խաղացողի հետ երկարաձգել պայմանագիրը, բայց՝ ապարդյուն։ Առկա համաձայնագրի մեջ հրաժարագրի մասին կետ չկա։ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը ավելի վաղ հայտարարել էր, որ այն ակումբները, որոնք կցանկանան ձեռք բերել Ռուիսին, պետք է վճարեն 180 մլն եվրո, սակայն այդ գումարը «Ռեալը» պատրաստ չէ վճարել։

Ռուիսի վերջնական գինը նաև կախված է «Նապոլիի» հետագա ելույթներից։ Եթե նեապոլիտանական ակումբը մրցաշրջանի վերջում հայտնվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ապա նրա գինը ավելի բարձր կլինի։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023