Նապոլիի երկրպագուները բուռն կերպով հրաժեշտ են տալիս իրենց Աստծուն🎥
Ինչպես գիտեք, այսօր՝ նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան։
Մարադոնան 1984-1991 թվականներին հանդես է եկել «Նապոլիի» կամզում, որի հետ երկու անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն (խմբ․՝ մինչ այժմ այդ չեմպիոնությունները վերջինն են նեապոլիտանական ակումբի համար), իսկ մեկական անգամ էլ նվաճել է Իտալիայի գավաթը և Սուպեր գավաթը։
Ցավալի նորությունն իմանալուց հետո «Նապոլիի» երկրապուգները հավաքվել են Նեապոլի փողոցներում և բուռն ակցիա են արել՝ վերջին հրաժեշտը տալով իրենց Աստծուն։
Հավելենք, որ Դիեգո Արմանդո Մարադոնոն «Նապոլիի» կազմում անցկացրել է 259 հանդիպում՝ դառնալով 115 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

