Նաչոն` Ռեալից հեռանալու մասին

Նաչոն` Ռեալից հեռանալու մասին

06/09/2024 - 16:03

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Նաչոն խոսել է «արքայական» ակումբից հեռանալու մասին.

«Ինձ կտրուկ փոփոխություններ էին անհրաժեշտ։ Այստեղ շատ են ինձ վրա հույսը դնում և համակրանք զգում իմ հանդեպ։

Այժմ ես ամեն ինչից գոհ եմ։ Զգում էի, որ ինձ լրիվ նոր փորձ էր անհրաժեշտ` այնպիսի մի բան, որը երբեք չեմ ունեցել կյանքում, և ես այն ստացա. նոր երկիր, նոր մշակույթ։ Ես և իմ ընտանիքս շատ գոհ ենք։ Մեզ հիանալի են վերաբերվում»,- մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում հեռացել իսպանական գրանդից ու պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադսիայի» հետ։ Նաչոն «Ռեալի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2001 թվականից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023