Նանին շատ մոտ է Ա սերիան ներկայացնող ակումբի շարքերը համալրելուն
Պորտուգալացի հանարահայտ ֆուտբոլիստ Նաին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Վենեցիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վենեցիան» մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին, ով ընդունել է այն։
Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ հունվարի 14-ին պորտուգալացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Վենետիկը ներկայացնող ակումբի համար, ինչից հետո կստորագրի պայմանագիրը։
Հավելենք, որ Նանիի վերջին ակումբը ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթին» է եղել, որտեղից հեռացել է 2022 թ. հունվարի 1-ին։
Հիշեցնենք, որ Նանին առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ունեցած մրցելույթների շնորհիվ (2007-2015 թթ.), որի մարզաշապիկով անցկացրել է 230 հանդիպում` դառնալով 41 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Մանչեսթեր-Յունայթեդ, ՄԼՍ, Նանի, Նիկոլո Սկիրա, Ջանլուկա դի Մարցիո, Վենեցիա, տրանսֆերներ, Օրլանդո Սիթի