Նայնգոլանն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գոլ է խփել նոր ակումբում նորամուտի խաղում 🎥
Բելգիայի երկրորդ դիվիզիոնի 19-րդ տուրում «Լոքերեն Թեմզեն» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Լիերսին». գրանցվել է 1:1 հաշիվը։
Տանտերերի կազմում նորամուտն է նշել Միլանի «Ինտերի», «Ռոմայի» ու Բելգիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, որը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին։
36-ամյա ֆուտբոլիստը 70-րդ րոպեին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու փրկել իր թիմին պարտությունից։
Նշենք, որ Նայնգոլանն օրեր առաջ է տեղափոխվել «Լոքերեն Թեմզե»։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
«Լոքերեն Թեմզեն» 16 միավորով 10-րդ տեղում է, «Լիերսը» 23 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բելգիայի երկրորդ դիվիզիոն, Լիերս, Լոքերեն Թեմզե, Ռաջա Նայնգոլան, տրանսֆերներ