Նայնգոլանը հիասքանչ հարվածով առաջին գոլն է խփել նոր ակումբում 🎥
Բելգիայի երկրորդ դիվիզիոնի` Չելենջեր Պրո լիգայի 21-րդ տուրում «Պատրո Էյսդենը» մրցակցի դաշտում 4:2 հաշվով հաղթել է Բրյուսելի ՌՎԴՄ-ին։
Հյուրերից 13-րդ րոպեին հուժկու հարվածով հիասքանչ գոլ է խփել բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նա նոր ակումբում խփելով առաջին գոլը։
37-ամյա կիսապաշտպանը նաև ասիստ է կատարել ` 57-րդ րոպեին օգնելով աչքի ընկնել Ժաֆետ Մուանզային։
Նայնգոլանը հունվարի 16-ին է 75 հազար եվրոյով Չելենջեր Պրո լիգայի մեկ այլ ակումբից` «Լոքերենից» տեղափոխվել «Պատրո Էյսդեն»։
Ֆուտբոլիստը «Լոքերենում» էր 2025թ. հունվարից` 29 խաղում գրանցելով 8 գոլ ու 5 ասիստ։
Նայնգոլանն առավել հայտնի է իտալական ակումբներում` «Ռոմայում», «Կալյարիում» և «Ինտերում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։ Նա Ա սերիայում 367 խաղում, խփել է 48 գոլ, կատարել 35 արդյունավետ փոխանցում։
Անվանի կիսապաշտպանը նաև 30 հանդիպման է մասնակցել Բելգիայի ազգային հավաքականում, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
«Պատրո Էյսդենը» 35 միավորով 5-րդ տեղ է բարձրացել Չելենջեր Պրո լիգայում, ՌՎԴՄ-ը 20 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Բելգիայի երկրորդ դիվիզիոն, Բելգիայի հավաքական, Ինտեր, Չելենջեր Պրո լիգա, Պատրո Էյսդեն, Ռաջա Նայնգոլան, Ռոմա, տրանսֆերներ