Նայնգոլանը համաձայնվել է հեռանալ Ինտերից
«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը համաձայնվել է այս ամռանը հեռանալ ակումբից:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, 31-ամյա բելգիացին հայտնել է իր գործակալին, որ ցանկանում է հեռանալ ակումբից:
Նշվում է, որ խաղացողը գիտակցում է, որ չի մտնում գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նայնգոլանը ցանկանում է վերադառնալ «Կալյարի», որի կազմում նա հանդես է եկել 2010-14 թվականներին: Սակայն բելգիացի կիսապաշտպանը կարող է փոխել իր որոշումը, եթե առաջարկություն ստանա Չեմպիոնների լիգայում հանդես եկող որևէ ակումբից: