Նահուել Մոլինայի անհավանական գոլը «Ռեալի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ատլետիկոն» մադրիդյան դերբիում «Բեռնաբեու» ստադիոնում հյուրընկալվելիս մրցում է «Ռեալի» դեմ։
«Ռոխիբլանկոսից» 66-րդ րոպեին հեռահար հարվածով մրցակցի դարպասը գրավեց Նահուել Նոլինան` խփելով անհավանական գոլ։ Արգենտինացի պաշտպանը լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։
Մոլինան 27-րդ տուրում էլ հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավել էր «Խետաֆեի» դարպասը` հաղթանակ (1:0) պարգևելով «Ատլետիկոյին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml