Նախքան ինքնաթիռից իջնելը Բարսելոնայի խաղացողները բժշկական ստուգումներ են անցել
Կատալոնական «Բարսելոնան» մեկնել է Նեապոլ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլիի» դեմ խաղին մասնակցելու։ Ակումբի ողջ պատվիրակությունը Նեապոլ ժամանելուն պես բժշկական ստուգումներ են անցել հենց ինքնաթիռում։ Բժշկական հատուկ անձնակազմը չափել է բոլոր խաղացողների ջերմությունը։ Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը։
Այս ամենն առնչվում է Իտալիայում բռնկված կորոնավիրուսի հետ։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ Նեապոլում կորոնավիրուսի երկու կասկածելի դեպք է գրանցվել։
Հիշեցնենք, որ անցնող շաբաթ կայացած իտալական Ա սերիայի հերթական տուրի մի շարք հանդիպումներ հետաձգվել էին, իսկ հինգշաբթի՝ փետրվարի 27-ին, կայնաալիք Եվրոպալ լիգայի 1/16 եզրափակիչ «Ինտեր» – «Լյուդոգորեց» խաղը կանցկացվի առանց հանդիսականների։
«Նապոլի» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 23։55։
# Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Ինտեր, Լյուդոգորեց, Նապոլի, Չեմպիոնների-լիգա