Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը կրկին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացման արդյունքում «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը դարձել է 5 մլն եվրո։
Նախորդ թարմացման համեմատ` 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է` ավելանալով 2,5 մլն եվրոյով։
Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 14 հանդիպման` դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
