Նաիր Տիկնիզյանը շատ մոտ է Զենիթ տեղափոխվելուն
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Զենիթի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, կողմերը գործարքի հարցում բանակցություններ են վարում և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Սպասվում է, որ գործարքը «Զենիթի» համար արժենալու է 8 մլն եվրո, որը, հավելավճարները ներառյալ, կարող է հասնել մինչև 10 մլն եվրոյի։
Հաղորդվում է, որ Տիկնիզյանի հաջորդ վաճառքից «Լոկոմոտիվն» ունենալու է նաև 10% մասնաբաժին։
Բացի վերոնշյալ գումարից, «Զենիթը» ԲԿՄԱ-ին պատրաստ է վճարել նաև Տիկնզիյանի վերավաճառքի 10% մասնաբաժինը։
Այդ մասնաբաժնի կետը ներառվել է 2021 թ. օգոստոսին, երբ հայազգի ֆուտբոլիստը «բանակայինների» կազմից տեղափոխվել է «Լոկոմոտիվ»։
Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում մինչ օրս անցկացրել է 82 հանդիպում` դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Իվան Կարպով, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ