Նաիր Տիկնիզյանը հերթական գոլն է խփել Լոկոմոտիվի կազմում 🎥
Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 30-րդ տուրում, «Լոկոմոտիվը» 3:1 հաշվով հաղթեց «Տորպեդոյին»։
«Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով 50-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվն ու սկիզբ դրեց մոսկովյան ակումբի հաղթանակին։
Հավելենք, որ հայազգի ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Նշենք, որ 24-ամյա պաշտպանը ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Լոկոմոտիվն» այս հաղթանակից հետո վաստակեց 45 միավոր և առաջնությունն ավարտեց 8-րդ հորիզոնականում։
«Տորպեդոն» մնաց 13 միավորով և զբաղեցրեց վերջին` 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լոկոմոտիվ, Նաիր Տիկնիզյան, ՌՊԼ, Տորպեդո