Նաիր Տիկնիզյանը դուբլի հեղինակ է դարձել Ուրալի դեմ կայացած ընկերական խաղում 🎥
Մոսկվայի «Լոկոմոտիվը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին և ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, որտեղ հունվարի 31-ին ընկերական հանդիպում անցկացրեց «Ուրալի» հետ` հաղթելով 4:2 հաշվով։
«Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր թիմի առաջին երկու գոլերը։
Նշենք, որ հանդիպումը կայացել է «4×30» ձևաչափով, իսկ հայ ֆուտբոլիստը դաշտում անցկացրել է 60 րոպե։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ձախ վինգերի դիրքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ուրալ