Նաիր Թիկնիզյանը բաց կթողնի հավաքականի հանդիպումները
Ռուսաստանի գավաթի Պերմեիր լիգայի ուղու 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 11-մետրանոցներով պարտվեց Կալինինգրադի «Բալթիկային» և պայքարը կշարունակի ռեգիոնների ուղում։
«Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 3-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի հավաքականին և չի մասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներին։
24-ամյա վնասվածքի լրջությունն ու ապաքինման ժամկետը դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի, իսկ մարտի 26-ին` Չեխիայի թիմի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Նաիր Տիկնիզյան, Ռուսաստանի գավաթ, ՌՊԼ