Նազարեթյան. «Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան»
Նազարեթյան. «Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան»
24/10/2025 - 16:42

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Եվրո-2026-ի վիճակահանության մասին.

«Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք։ Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին` հաղթահարենք խմբային փուլը։ Մեր հավաքականն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է 49-ամյա մասնագետը։

Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ում ընդգրկվել է B խմբում և կմրցի Ուկրաինայի, Չեխիայի ու Լիտվայի թիմերի դեմ։

Եվրո-2026-ը կանցկացվի Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում հունվարի 21-ից փետրվարի 7-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025