Նադալն անհավանական խաղում հաղթեց Մեդվեդևին` դառնալով Ավստրալիայի բաց առաջնության հաղթող
Ավարտվեց թենիսի Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարը, որի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Դանիլ Մեդվեդևն ու Ռաֆայել Նադալը։
Առաջ ընկնելով` նշենք, որ անհավանական հանդիպում ստացվեց։
Առաջին երկու սեթերը` համապատասխանաբար 6:2, 7:6 (5) հաշվով հաղթեց ռուս թենիսիստը, սակայն Ռաֆայել Նադալն իր մեջ ուժ գտավ, բեկեց հանդիպման ընթացքն ու հաղթեց հաջորդ 3 սեթերը. գրանցվեց 6:4, 6:4, 7:5 հաշիվները։
Հանդիպումը տևեց 5 ժամ 28 րոպե։
Այսպիսով, Ռաֆայել Նադալը ծանրագույն պայքարում 3:2 հաշվով հաղթեց Դանիլ Մեդվեդևին և իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող, իսկ ընդհանրապես նվաճեց 21-րդ Մեծ սաղավարտի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ATP, Ավստրալիայի բաց առաջնություն, Դանիլ Մեդվեդև, Թենիս, Մեծ սաղավարտ, Ռաֆայել Նադալ