Նագելսմանի ու Նոյերի հարաբերությունները վերջնականապես խաթարվել են
Օրեր առաջ «Բավարիան» հայտարարություն տարածածեց, որ աշխատանքից ազատվել է ակումբի դարպասապահների մարզիչ Թոնի Տապալովիչը։
Ինչպես հայտնում է Bavarian Football Works-ը, խորվաթ մասնագետի հեռացման պատճառ է հանդիսացել այն, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն առանձնապես ազդեցություն չի ունեցել դարպասապահների մարզումների վրա։
Դարպասապահները մարզվուն էին ողջ թիմից առանձին, իսկ նրանց պատասխանատուն հենց Տապալովիչն էր։
Բացի դրանից, Նագելսմանին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Տապալովիչն ու ակումբի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը բավական ջերմ հարաբերություններ ունեն։
Նագելսմանը կասկածներ ուներ, որ Տապալովիչը Նոյերի հետ կիսվում էր մարզչական ներքին խոհանոցի գաղտնիքներով։
Տապալովիչի հեռացումից հետո Մանու Նոյերը The Athletic-ին տված հարցազրույցի ժամանակ ակնհայտ դժգոհություն հայտնեց 42-ամյա մասնագետի հեռացման կապակցությամբ։
– Դա ինձ համար մեծ հարված։ Այնպիսի տխավորություն էր, թե սիրտս կոտրել են։ Դա ամենածանր բանն էր, որը ես զգացել եմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, իսկ ես, իրոք, շատ բան եմ տեսել և զգացել։
Մեր դարպասապահների խմբում բոլորը կտոր-կտոր եղան այդ լուրից։ Մարդիկ կային, ովքեր նույնիսկ արտասվում էին։
– Ի՞նչ են Ձեզ ասել Տապալովիչի հեռացման մասին։ Ի՞նչն էր պատճառը։
– Չկա որևէ պատճառը, որը ես կարող եմ ընկալել։ Ինչ-որ բաներ են ասվել, որոնց հետ ես համաձայն չեմ։ Այն ամենն, ինչ ես լսել եմ, չի բացառել միմյանց հետ նստել խոսելու և իրավիճակը հարթելու հնարավորությունը։
– Սոցցանցերում տեղեկություններ կան նաև, որ Տապալովիչը հեռացվել է, քանի որ իբր նա Ձեզ տեղեկություններ է տվել մարզչական շտաբից և հաճախ է հայտնվել հանդերձարանում։
– Ո՛չ։ 100% ոչ։ Թոնին երբեք նման բան չի արել որևէ մարզչի օրոք։
– Ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ պատմությունից հետո։
– Մեծ հիասթափություն ապրեցի։ Խոսքը գործի մարդկային կողմի մասին է, այն ամենի, թե ինչպես վարվեցին գործի նվիրյալ մարդու հետ։
Մենք «Բավարիայում» ցանկանում ենք լինել ինչպես ընտանիք, և տեղի է ունենում նման դեպք, որը երբեք չէր եղել։
Սպեղծված իրավիճակը տխուր է բոլորի համար՝ ակումբի, Տապայի, անձնակազմի և բոլոր դարպասապահների, այդ թվում՝ ինձ համար։
Այդ հարցազրույցը լրջորեն լարել է Մանուել Նոյերի և «Բավարիայի» ղեկավարության հարաբերությունները։
«Այն, ինչ Մանուելն ասել է Թոնի Տապալովիչի հեռացման վերաբերյալ, չեն համապատասխանում ո՛չ ավագին և ո՛չ էլ ակումբի արժեքներին։
Բացի դրանից, նրա մի շարք արտահայտություններ հնչել են ոչ ճիշտ ժամանակին, քանի որ առջևում բավական կարևոր խաղեր ունենք։
Մենք պետք է շատ լուրջ զրուցենք»,- նշել է «Բավարիայի» տնօրենների խորհրի նախագահ Օլիվեր Կանը, ում խոսքերը մեջբերում է Bild-ը։
«Ես հասկանում եմ, որ Մանուելը տխուր է, սակայն ես նրանից նման պահվածք չէի սպասում, հատկապես, որ նա ակումբի ավագն է։
Այդ որոշումը, որն, ի դեպ, մենք դժվարությամբ ենք կայացրել, Նոյերի հետ որևէ կապ չունի։ Մենք բացատրել ենք նրան այդ մասին»,- իր դժգոհությունն է հայտնել նաև մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը, ում խոսքերը մեջբերում է Bayern&Germany-ն։
«Ես գիտեմ, որ կրքերը բավական թեժացել են, սակայն ես չեմ պատրաստվում խոսել այդ մասին։ Այժմ ես պետք է պատասխանեմ միայն այն հարցին, թե ով են լինելու ակումբի ավագը նախքան Նոյերի ապաքինումը։ Թոմաս Մյուլերն ու Յոզուա Կիմիխը կամ մեկ այլ ֆուտբոլիստ։
Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Մյուլլերը ճիշտ է ասել, որ այժն Մանուել Նոյերի առաջադրանքն այն է, որ շուտ ապաքինվի և միանա թիմին, ու մենք հենց դա էլ սպասում ենք նրանից։
Անձամբ ես նման հարցազրույց չէի տա։ Այդ հարցազրույցը միանշանակ ստեղծված իրավիճակը չհարթեց։ Այն հայտնվել է գերմանական բոլոր թերթերի գլխագրերում»,- իր դժգոհությունն է հայտնել նաև «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Kicker-ն էլ հայտնում է, որ Մանուել Նոյերի ու Յուլիան Նագելսմանի հարաբերությունները վերջնականապես խաթարվել են։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի հարաբերություններն արդեն տևական ժամանակ է լարված էին, իսկ Տապալովիչի հեռացումից հետո դրանք վերջնականապես սառել են։
Բանն այն է, որ Նոյերին դուր չի եկել նաև այն, որ Նագելսմանը թիմի հետ կապը պահում է ոչ թե նրա, այլ Կինիխի միջոցով։
Հաղորդվում է, որ Նոյերի վերոնշյալ հարցազրույցից հետո «Բավարիայի» հանդերձարանը բաժանվել է երկու մասի։ Ֆուտբոլիստների մի խումբ պաշտպանում է գերմանացի դարպասապահին, իսկ մյուս խումբը` Նագելսմանին։
Հայտնի է նաև, որ 35-ամյա մասնագետը կոնֆլիկտ է ունեցել նաև «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, ով, ի վերջո, հեռացավ ակումբից և տեղափոխվեց «Բարսելոնա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոնի Տապալովիչ, Հասան Սալիհամիջիչ, Մանուել Նոյեր, Յուլիան Նագելսման, Օլիվեր Կան