Նաբի Կեյտայի զարմիկը չի մահացել

Նաբի Կեյտայի զարմիկը չի մահացել

07/03/2020 - 01:49

Գվինեայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Էտուալ դե Գվինեա» ակումբը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել, ինչի հետևանքով ակումբի 9 խաղացողներ զոհվել են։

Ժամեր առաջ РИА «Новости»-ն տեղեկատվություն էր տարածել, որ զոհերի թվում է եղել նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի զարմիկը` Ալմամի Կեյտան։

Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, Ալմամի Կեյտան ողջ է մնացել։ Այս տեղեկատվությունը հաստատել է Fella Sport Management գործակալությունը, ով պաշտպանում է Ալմամի Կեյտայի շահերը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ալմամի Կեյտան ողջ է և ներկա պահին գտնվում է հիվանդանոցում։ Նրա վիճակը կայուն է, նա որևէ լուրջ վնասվածք չի ստացել։ Միգուցե նրան կարող է խանգարել գլխի վնասվածքը։ Ամեն դեպքում` նա պետք է դեռ պետք է հետազոտություններ անցնի»,- ասված է եղել գործակալության պաշտոնական հայտարարության մեջ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023