Կլոպ. Կամպ Նոուն ուղղակի ստադիոն է, ոչ թե ֆուտբոլի տաճար
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջին խաղի մասին, որը կկայանա Կատալոնիայում:
««Կամպ Նոուն» ուղղակի ստադիոն է և բավականին մեծ: Բայց դա ֆուտբոլի տաճար չէ:
«Լիոնի» և ՄՅՈւ-ի ջախջախումները «Կամպ Նոուո՞ւմ». այնպես ստացվեց, որ նրանց անհաջող ժամանակահատվածները համընկան հենց այդ հանդիպումների հետ: Հիմա մեր հերթն է հանդիպել «Բարսայի» հետ մրցակցի դաշտում: Հուսով ենք, որ լավ կխաղանք:
Երբ խաղում ես «Բարսելոնայի» հետ, ապա իհարկե, դու ֆավորիտ չես: Դա կլինի ֆանտաստիկ հանդիպում բոլոր երկրպագուների համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
# Բարսելոնա, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա