Կլոպ. Մրցաշրջանի մնացած խաղերում պրոբլեմներ կունենանք
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմը մրցաշրջանի մնացած հատվածում պրոբլեմների կբախվի:
«Գիտեմ, թե ինչքան դժվար են մնացած խաղերը: Շատերը մտածում են, որ եթե մեզ մնացել է 7 խաղ, ապա մենք պետք է բոլոր այդ հանդիպումներում հաղթանակ տանենք, քանի որ «Մանչեսթեր Սիթին» էլ է նույնն անելու:
Մենք պետք է վստահ լինենք, որ իրոք պատրաստ ենք դրան և չցնորվենք, այլ խոստովանենք, որ մեզ մոտ կառաջանան պրոբլեմներ, ինչպես օրինակ՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում:
Այդպիսի խնդիրներ կառաջանան ԱՊԼ-ի մնացած 7 խաղերում և գուցե ՉԼ-ի 5 խաղերում: Մենք պետք է դրան պատրաստ լինենք:
Եթե թիմը չսպասի ոչ մի պրոբլեմի, ապա նա անակնկալի կգա, բայց եթե մենք իմանանք, որ խնդիրներ լինելու են, ապա պատրաստ կլինենք դրանց:
Հավատը ինչ-որ բանի նկատմամբ, ավելի հավանական է դարձնում: Պրոբլեմն այն է, որ «Մանչեսթեր Սիթին» էլ է իրեն հավատում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ