Կլոպ. Բոլորն ուզում են, որ մենք Սիթիի նման խաղանք, բայց մենք մեր սեփական ֆուտբոլն ենք խաղում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Դա հիանալի էր: Ես տղաներին ասացի, որ մենք հոգեբանորեն լավ ենք տրամադրված:
Լավ կազմակերպված էինք, բարձր պրեսինգ էինք անում, գործում էինք դաշտի բոլոր հատվածներում, բայց մրցակցի խաղացողները գնդակի ցանկացած հեռացում վերածում էին հակագրոհի և մենք պետք է կարողանայինք դա ուղղել: Նրանք լավ գոլ խփեցին, բայց մենք պահպանեցինք հանգստությունը:
Աշխատում ենք, որ պահ ստեղծենք, այլ ոչ թե սպասում ենք պահին: Ընդմիջումից հետո խաղը հանգստացավ, բայց ամեն ինչ որոշվեց հակագրոհների արդյունքում խփված երկու հիանալի գոլերով: Սալահը չէր կարող բաց թողնել իր գոլի հնարավորությունը և բարձր կարգ ցուցադրեց այդ դրվագում: Ես շատ գոհ եմ. գիտեինք, որ դժվար է լինելու, որ այստեղ հաղթելը հեշտ չէ, բայց մենք դա արեցինք:
Մի քանի խաղացողների վաղը անհրաժեշտ կլինի վերականգնվել: Մենք թոփ կարգի խաղ ցույց չտվեցինք, խոսքը պայքարի մասին է: Բոլորն ուզում են, որ մենք խաղանք, ինչպես «Մանչեսթեր Սիթին», բայց մենք դա չենք կարող անել, որովհետև խաղում ենք մեր սեփական ֆուտբոլը: Հիմա ունենք 82 միավոր և դա բավականին շատ է այս գժական առաջնությունում: Ես իրոք հպարտանում եմ. սա անհավանական է:
Բոլորի համար դժվար տարի է: Պետք է վաստակել 70-75 միավոր Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար և 90-ից ավելի մրցանակի համար: Մենք մրցավազքում ենք և դա հիանալի է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ