Յուրգեն Կլոպ․ «Մտածում էի, որ Ման․Սիթիի ռեկորդը երբեք չեն գերազանցի կամ չեն կրկնի»
«Լիվերպուլը» 3։2 հաշվով հաղթելով «Վեսթ Հեմին»՝ ԱՊԼ-ի շրջանակում տարել է 18-րդ անընդմեջ հաղթանակը։ Այդ ցուցանիշով մերսիսայդյան ակումբն անընդհետ հաղթանակների թվով հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» 2017/18 մրցաշրջանում գրանցացած ցուցանիշին, ինչը ռեկորդային է։ «Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այդ մասին․
«Մտածում էի, որ այլևս երբեք «Ման․ Սիթիի» ռեկորդը չեն գերազանցի կամ նույնիսկ չեն կրկնի, սակայն մեզ հաջողվեց անել դա և անկեղծ ասած ես չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունեցել։ Երբ մենք հավասարեցրինք հաշիվը երկրպագուները ոգևորվեցին, և դա օգնեց մեզ։ Այն, ինչ տեղի է ունենում ընթացիկ մրցաշրջանում, դա մեր բոլորի ուժն է։ Ես ավելի երախտապարտ չեմ կարող լինել մեր երկրպագուներին, որը մենք ստանում ենք։ Ամեն ինչ շատ լավ է։
Չեմպիոնությու՞նը։ Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է խաղում «Մանչեսթեր Սիթին»։ Նրանք կարող են հաղթել իրենց հաջորդ բոլոր հանդիպումները։ Մենք նույնպես պետք է շարունակենք հաղթել։ Մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ հանդիպմանը, որը «Վոթֆորդի» դեմ է»,- նշել է Կլոպը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Վեսթ Հեմ, Վոթֆորդ