Յուրգեն Կլոպ․ «Ատլետիկոյին կբավարարեր նույնիսկ 0։0-ն»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր թիմի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոյից» կրած պարտության մտքերով։ Այդ խաղում մերսիսայդյան ակումբը հյուրընկալվելիս պարտվել է 1։0 հաշվով։
«Սա այն չէր, ինչ մենք սպասում էինք, սակայն ամեն ինչ արդեն վերջացել է։ Մենք սպասում էինք այսպիսի պայքարի և մթնոլորտի, բայց պետք է նշեմ, որ շատ բան «Լիվերպուլի» խաղում ինձ դուր եկավ։ Առաջին խաղից հետո հաշիվն ընդամենը 1։0 է, իսկ պատասխան խաղը մեր դաշտում է տեղի ունենալու։
Իմ թիմը թերանում էր գրոհների եզրափակիչ հատվածում։ Մրցակիցը պատշապնվու էր ամբողջ ուժով, ինչն անում էին պարզապես հիանալի։ Երբ դու 0։1 հաշվով պարտվում ես այնպիսի ակումբի, որը ցանկանում է պարզապես պահպանել այդ հաշիվը, նրանց կբավարարեր նույնիսկ 0։0 հաշիվը։
Մենք մեղավորներ չենք փնտրում։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Պատասխան խաղից առաջ հաշիվը 0։1 է, իսկ այդ խաղից առաջ կփորձենք դասեր քաղել այս հանդիպման սխալներից։ Մենք նրանց սպասում ենք «Էնֆիլդում»․ ոչինչ ավարտված չէ»,- նշել է Կլոպը, ում խոսքերը մեջբերում է BT Sport-ը։
# Ատլետիկո Մադրիդ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա