Յուրգեն Կլոպպը խոսել է VAR-ի մասին

Յուրգեն Կլոպպը խոսել է VAR-ի մասին

15/12/2019 - 19:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վոթֆորդի» դարպասը։

Խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը խոսել է VAR համակարգի մասին․

«Երբ թիմդ հաղթում է 2։0 հաշվով, ուշադրություն մի դարձրեք խաղի ընթացքում այն գոլերի վրա, որոնք VAR համակարգը չի հաշվել։ Ես գաղափար չունեմ՝ Մանեն խաղից դուրս է՞ր, թե՞ ոչ, քանի որ չեմ տեսել կրկնապատկերը։ Ես այլև չեմ տոնում գոլերը, այլ սպասում եմ այնքան, մինչև որևէ մեկը կասի, որը գոլը հաշվել են»,- գերմանացի մասնագետի խոսքերը փոխանցում է Liverpool echo-ն։

Հիշեցնենք, որ այդ խաղի երկրորդ խաղակեսում Սադիո Մանեի խփած գնդակը միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով VAR համակարգը չարձանագրեց։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023