Յուրգեն Կլոպը 10-րդ անգամ հաղթել է Պեպ Գվարդիոլային
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր մարզչական կարիերայի ընթացքում 10-րդ անգամ հաղթեց Պեպ Գվարդիոլայի թիմերին։
Կլոպը Գվարդիոլայի ամենաանհարմար մրցակիցն է, ում դեմ իսպանացի մասնագետն ամենաշատն է կրել պարտություն։
Դրան զուգահեռ, Գվարդիոլան էլ 9 անգամ հաղթել է Կլոպին, ինչն էլ գերմանացի մասնագետի վատագույն ցուցանիշն է։
Հավելենք, որ Կլոպի ու Գվարդիոլայի թիմերը միմյանց դեմ հանդիպել են արդեն 24 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա